Իրաքում հայտարարել են, որ ամերիկացի զինվորականները տներ են գնդակոծել վարժանքների ժամանակ
Ամերիկացի զինվորականները վարժանքների ժամանակ սխալմամբ 11 բնակելի տուն են գնդակոծել Իրաքյան Քրդստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Բասերմայի շրջանի ղեկավար Ջանկավար Ազկիյին:
«Հարիրի ռազմակայանում հաստատված ամերիկացի զինվորականները գիշերը սխալմամբ 11 տուն են գնդակոծել վարժանքների ժամանակ»,-Ազկիյին հաղորդել Է al-Sumaria հեռուստաալիքին: Նրա խոսքով՝ տուժածներ չկան, բայց տներին նյութական վնաս Է հասցվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ