Ղազախստանի նախագահը մեկնում է Թուրքիա

Ղազախստանի նախագահը մեկնում է Թուրքիա

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մայիսի 10-11-ին պաշտոնական այցով կլինի Թուրքիայում:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նախագահի պաշտոնում Տոկաևի Թուրքիա կատարվող առաջին այցի ընթացքում տեղի ունենալիք հանդիպումների ժամանակ տարբեր ձևաչափերով կքննարկվեն «Թուրքիայի և Ղազախստանի միջև ռազմավարական համագործակցության մակարդակի հարաբերությունները և երկկողմ ու բազմակողմ հանագործակցությունը զարգացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը»:

Հանդիպումների ընթացքում մտքեր կփոխանակվեն նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է նաև 2 երկրների հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը միտված պայմանագրերի, արձանագրությունների ու հուշագրերի ստորագրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում