Կադաստրի կոմիտեի ղեկավարը կգործուղվի Ժնև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը 3 օրով կգործուղվի Ժնև:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2024 թվականի հունիսի 19-21-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 11-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
Սուրեն Թովմասյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասված է որոշման մեջ:
Կարծիքներ