Ի՞նչ նորմեր է դիտարկում ԱԱՏՄ-ն հանրակրթական հաստատություններում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում՝ դիտարկելով Covid-անվտանգության կանոնների պահպանումը։
Վերջիններս սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 24-ն հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147225։
Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունը ողջ ծավալով կրում է դրա ղեկավարը։
Հանրակրթական հաստատությունների համար, մասնավորապես, սահմանված է.
_դասարանի աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը չեն իրականացվում
_զանգվածային միջոցառումներ (ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառում, զվարճանք, բեմականացում),
_ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, խմբակները, բացառությամբ՝ հեռավար եղանակով կազմակերպվողների,
_ժողովները և հավաքները կազմակերպվում են հեռավար, եթե անհնար է՝ բացօթյա, կամ այլ վայրում՝ պահպանելով սանիտարահամաճարակային կանոնները,
_մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում, միջանցքներում, վարչական մասում տեղադրվում են «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ ոտնակով փակվող աղբամաններ, օգտագործված դիմակները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ,
_մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ախտահանման առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով՝ յուրաքանչյուր մտնողի ձեռքերի պարտադիր ախտահանման համար,
_սովորողները, անձնակազմը և այցելուները պարտադիր դնում են դիմակ՝ բացառությամբ լսողության և խոսքի խանգարումներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների,
_նախատեսվում է սենք (մեկուսարան), որտեղ մեկուսացնում են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունեցող սովորողները և աշխատողները, այդ մասին անմիջապես տեղեկացնելով առողջության առաջնային պահպանման համապատասխան կենտրոն և ծնողին,
_մուտքի մոտ սահմանվում է հսկողություն՝ կուտակումները բացառելու նպատակով, հաստատություն մտնելիս և օրվա ընթացքում սովորողները և աշխատողները ջերմաչափվում են, 37 և բարձր ջերմության դեպքում արդյունքները գրանցվում են «Սովորողների ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում» (Ձև 2) և «Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում (Ձև 3), առնվազն 14 օրվա ընթացքում կորոնավիրուսով աշխատողների, սովորողների, ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի վարակման դեպքում առաջարկ է ներկայացվում լիազոր մարմիններին՝ «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ, դասերն անցկացվում են կոնկրետ դասարաններում՝ բացառելով սովորողի տեղաշարժը, դասամիջոցներին սովորողների տեղաշարժը հսկում են ուսուցիչը կամ պատասխանատուն՝ բացառելով կուտակումները..
_Ամեն օր՝ մինչ դասերի սկիզբը, հաստատության մակերեսները՝ այդ թվում դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման այլ մակերեսներ (հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր, մկնիկ և այլն) ախտահանվում են 70-90% սպիրտով կամ դրա հիմքով այլ ախտահանիչ միջոցով, գրանցվում գրանցամատյանում,
_եթե դասերը նույն օրում կազմակերպվում են հերթափոխով, ապա ախտահանում իրականացվում է նաև հերթափոխերի միջև, ինչի համար ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ,
_ապահովվում է բնական օդափոխություն առնվազն օրը 3 անգամ՝ 8-10 րոպեով,
_ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, ախտահանման հնարավորությամբ։
Սովորողը չի հաճախում հաստատություն, եթե նրան հրահանգվել է ինքնամեկուսանալ՝ ըստ առողջության առաջնային պահպանման կենտրոնի տեղեկանքի։
Սովորողին կարող է ուղեկցել ոչ ավելի, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը հաստատություն արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։
Կարծիքներ