«Փյունիկը» պարտության է մատնել Քութայիսի «Տորպեդոյին»
Վրաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» հերթական ընկերական խաղն է անցկացրել վրացական բարձրագույն լիգայի թիմի հետ:
Հայաստանի բազմակի չեմպիոնի մրցակիցն այս անգամ Քութայիսի «Տորպեդոն» էր:
Հայաստանի փոխչեմպիոնը վստահ հաղթանակ է տոնել 3:0 հաշվով: Դուբլով աչքի է ընկել Յուսուֆ Օտուբանջոն, ևս մեկ գոլ հեղինակել է Ալեքսանդր Միլկովիչը:
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում «Փյունիկը» Աբովյանի քաղաքային ստադիոնում հուլիսի 13-ին ընդունելու է էստոնական «Նարվա Տրանսին»։
Ժամը 19-ին հանդիպումը հնարավոր է դիտել Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Կարծիքներ