Ռուսաստանն արգելել է ԱՄՆ 92 քաղաքացիների մուտքը երկիր
Ռուսաստանը արգելել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 92 քաղաքացիների մուտքը երկիր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ–ին:
Նշվում է, որ սահմանափակումներ են մտցվում Ռուսաստանի զինված ուժերի դեմ կեղծ լուրեր տարածելու մեջ ներգրավված խմբագրությունների և լրագրողների նկատմամբ։ The Wall Street Journal-ի 14 աշխատակիցների, The New-York Times-ի 5 լրագրողների և The Washington Post-ի 4 լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։
Սահմանափակումները վերաբերում են նաև ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատարության ղեկավարին, տիեզերական համակարգերի հրամանատարության ղեկավարին և տիեզերական քաղաքականության գծով պաշտպանության փոխնախարարին։
Կարծիքներ