Ինդոնեզիայում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայում՝ Սումատրա կղզու արևմտյան ափի մոտ, 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Նրա տեղեկատվության համաձայն ՝ էպիկենտրոնը գտնվել է Սինաբանգ քաղաքից 254 կմ դեպի հյուսիս, որտեղ բնակվում է շուրջ 20 հազար մարդ: Օջախը գտնվել է 6,4 կմ խորության վրա:
Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել:
Կարծիքներ