Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք
Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք, առողջացման դեպքեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 995 դեպք, վարակվածներից 857-ն առողջացել է, 15-ը` մահացել:
5001 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 219 մարդ հսկողության տակ է հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 13 042 536 է, մահացել է 571 698 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:
Կարծիքներ