Ռուսաստանում ավարտվել են կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները
ՌԴ Սեչենովսկի համալսարանը առաջինը աշխարհում հաջողությամբ ավարտել է կամավորների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով համալսարանի տրանսլիացիոն բժշկության բիոտեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Վադիմ Տարասովին:
Կլինիկական փորձարկումները անցկացվում էին հունիսի 18-ից: Պատվաստանյութը մշակվել համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից:
Կամավորների առաջին խմբին հիվանդանոցներից դուրս կգրեն հունիսի 15-ին, երկորդ խմբին` հունիսի 20-ին:
Կամավորների մի խմբին պատվաստանյութի մեկ չափաբաժին են տվել, մյուս խմբին` երկու: Բոլոր կամավորները իրենց լավ են զգում:
Կարծիքներ