Մերձբալթյան երկրները պատրաստ են փախստականներին վերադարձնել Ուկրաինային մոբիլիզացիայի համար
Էստոնիան հայտարարել է ուկրաինացի փախստականներին մոբիլիզացիայի համար որոնելու և հայրենիք վերադարձնելու պատրաստակամության մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, Էստոնիայի ներքին գործերի նախարար Լաուրի Լյաենեմեցը խոստովանել է, որ Կիևից համապատասխան պաշտոնական հարցում դեռևս չի եղել։
Միևնույն ժամանակ գերատեսչությունը բազմիցս դիմել է Ուկրաինայի դեսպանին և ներքին գործերի նախարարին՝ անհրաժեշտության դեպքում տեղեկացնել Բալթյան հանրապետության տարածքում գտնվող փախստականների մասին։ Ըստ Լյաենեմեցի՝ առաջիկա օրերին նա նախատեսում է երկու պետությունների միջև համաձայնագիր կնքել։ Հանրապետության անվտանգության ուժերի ներկայացուցիչն ընդգծել է, որ երկիրը վերահսկում է այցելուներին։ Հայտնի է, որ ներկայումս Էստոնիայում օտարերկրացու արտահանձնումը հայրենիք հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա ենթարկվի քրեական պատասխանատվության։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը նախկինում կարծիք էր հայտնել, որ արտասահմանում մոբիլիզացիայից թաքնվող ուկրաինացիները պետք է զրկվեն նպաստներից կամ այն երկրներում բնակության թույլտվությունից, որտեղ գտնվում են։
Կարծիքներ