Բայդենը Նոր տարին կդիմավորի Սանտա Կրուս կղզում

Բայդենը Նոր տարին կդիմավորի Սանտա Կրուս կղզում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սուրբ Ծնունդը կնշի Քեմփ Դեյվիդում, իսկ Նոր տարին՝ Սանտա Կրուս  կղզում։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին  դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչները։

«Շաբաթ օրը նախագահը կմեկնի Քեմփ Դեյվիդ, որտեղ կմնա Սուրբ Ծննդյան տոներին: Երեքշաբթի օրը նախագահը և առաջին տիկինը կվերադառնան Սպիտակ տուն, իսկ չորեքշաբթի կմեկնեն Սանտա Կրուս, որտեղ կմնան Ամանորին»,-ասել են նրանք:

ԱՄՆ-ում Սուրբ Ծնունդը նշվում է դեկտեմբերի 25-ին։ Նախորդ տարի ևս Բայդենը Նոր տարին դիմավորել է Սանտա Կրուսում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում