Ռուսաստանը չի ընդունի նավթի գնի առավելագույն շեմը. Պեսկով

Ռուսաստանը չի ընդունի նավթի գնի առավելագույն շեմը. Պեսկով

Մոսկվան չի ընդունի ռուսական նավթի առավելագույն շեմը. իրավիճակի վերլուծությունը շարունակվում է, Ռուսաստանի իշխանությունները դրա արդյունքների հիման վրա կզեկուցեն հետագա որոշումների մասին:

Այս մասին  լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ-ի կողմից ռուսական նավթի գնի առավելագույն շեմ սահմանելու որոշումը. Ռուսական նավթի մեկ բարելի դիմաց գնի առավելագույն շեմ է սահմանվելու 60 դոլարը:

«Հիմա մենք վերլուծում ենք։ Նման շեմի համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել։ Մենք չենք ընդունի այս առավելագույն շեմը: Իսկ թե ինչպե՞ս կկազմակերպվի աշխատանքը, մենք կզեկուցենք վերլուծությունից հետո, որն արագ կիրականացվի»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում