Իվանիշվիլին փողերի լվացման գործով պարտվել է շվեյցարական բանկին
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին փողերի լվացման գործքով պարտվել է շվեյցարական բանկին․ հաղորդում է ամերիկյան Bloomberg գործակալությունը: Իվանիշվիլիի մամուլի քարտուղարը նշել է, որ կբողոքարկի գործը փակելու որոշումը։ Հաղորդվում է, որ UBS Group AG-ն, որը գնել է Credit Suisse-ը, շահել է իրենից ժառանգած իրավական վեճերից մեկը:
Նախկին բանկիր Պատրիկ Էսկադրոնին մեղադրել են ստորագրություններ կեղծելու, հաճախորդների հաշիվներից միջոցներ հանելու և Իվանիշվիլիի հաշիվներից միլիոնավոր դոլարներ ապօրինի փոխանցելու մեջ: Բանկիրն Իվանիշվիլին խարդախության փաստը խոստովանել է 2015 թվականին։ 2018 թվականին նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, իսկ 2020 թվականին ինքնասպան եղել։ Այնուամենայնիվ, հետաքննությունը չի հայտնաբերել Credit Suisse-ի կողմից փողերի լվացման ապացույցներ, և ներկայումս գործը փակված է:
Կարծիքներ