ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար. գյուղատնտեսության ոլորտում կտրուկ աճ է սպասվում
Գյուղատնտեսությունը Հայաստանում, ի տարբերություն այլ ոլորտների, գրեթե անկում չի արձանագրել, եւ այս տարի կտրուկ աճ է սպասվում: Այս մասին ապրիլի 29-ին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Ըստ նրա՝ երկրում ոլորտի աջակցության լուրջ ծրագրեր են իրականացվում, մշակվում են հազարավոր հեկտար հողեր, եւ մի քանի շաբաթվա ընթացքում 1000 հա ինտենսիվ այգի կստեղծվի: «Միեւնույն ժամանակ, մենք ամեն ինչ անում ենք՝ Ռուսաստան, մասնավորապես Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ եւ այլ խոշոր քաղաքներ ապրանքների անխափան արտահանման ապահովման համար»,- հավաստիացրեց նա:
Քերոբյանը հավելեց, որ իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում` այլ վայրերում գյուղական բնակավայրերում նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ ընտրություն ունենան: «Օրինակ, շուտով զբոսաշրջության ոլորտում 160 աշխատատեղ կստեղծվի Արմավիրի Դաշտ գյուղում», - եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:
Կարծիքներ