Սիրում ու կարոտում ենք… Լևոն Արոնյանի գրառումը՝ հանգուցյալ կնոջ մասին
Հայտնի հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել հանգուցյալ կնոջ` Արիանա Կաոիլիի ծննդյան օրվա կապակցությամբ:
Շախմատիստը հրապարակել է տեսանյութ, որտեղ հավաքված են Արիանայի ծննդյան բոլոր օրերը, որոնք նրանք միասին են անցկացրել:
«Սիրելի Արի, 7 տարի առաջ ես այդ տեսանյութը քեզ նվիրեցի։ Սրանք հիշողություններ են քո ծննդյան օրերի մասին, որոնք մենք անցկացրել ենք միասին: Մենք միշտ նշել ենք քո ծննդյան օրը ընկերների հետ կամ առանց նրանց, բայց միշտ միասին: Ես, մեր ընտանիքը, ընկերներն ու բոլոր մարդիկ, ովքեր սիրում են քեզ, երբեք չենք հոգնել ու երբեք չեն հոգնում քեզանից։ Մենք սիրում և կարոտում ենք քեզ։. Ծնունդդ շնորհավոր», – գրել է շախմատիստը։
Կարծիքներ