Շենգավիթի հանրային տրանսպորտում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 10 խախտում. ՔՏՀԱ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը(ՔՏՀԱ), ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ նոյեմբերի 8-ին դիտարկել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը։
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 34 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 10 խախտում։ Դրանք վերաբերել են դիմակ չկրելուն և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։
Կարծիքներ