Վրաստանը գերազանցել է Չինաստանին կորոնավիրուսով վարակակվածության պաշտոնապես հաստատված դեպքերի քանակով

Վրաստանը գերազանցել է Չինաստանին կորոնավիրուսով վարակակվածության պաշտոնապես հաստատված դեպքերի քանակով

Վրաստանը գերազանցել է Չինաստանին կորոնավիրուսով վարակվածության պաշտոնապես հաստատված դեպքերի քանակով: Նոյեմբերի 18-ի առավոտվա դրությամբ Վրաստանում գրանցվել է 89 395 դեպք, Չինաստանում՝ 86 369 դեպք:

Վրաստանի կառավարությունը հաղորդել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակի 3443 նոր դեպք:

Երկրում COVID-19- ի զոհերի թիվը հասել է 815-ի: Եվս 37 հիվանդ մահացել է կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից:

24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 2539 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվն աճել է՝ հասնելով 71 468-ի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում