Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Էդինբուրգում
Գերմանիայի հավաքականի ինքնաթիռը, որն անցած գիշեր թռչում էր Ռեյկյավիկից Ֆրանկֆուրտ, հարկադրված է եղել շտապ վայրէջք կատարել Էդինբուրգում:
Գերմանիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում Իսլանդիային 4: 0 հաշվով հաղթելուց հետո վերադառնում էր հայրենիք:
Անձնակազմը 7700 ազդանշանն է ստացել, երբ ինքնաթիռը գտնվել է շոտլանդական Արբրոաթ քաղաքի երկնքում: Օդանավաը վայրէջք է կատարել Շոտլանդիայի մայրաքաղաքում: Գերմանիայի հավաքականի թվիթերյան էջում ասվում է, որ չնախատեսված վայրէջքը կապված է անվտանգության նախազգուշական միջոցառումների հետ: Էդինբուրգից գերմանացի ֆուտբոլիստներն ինքնուրույն են վերադառնալու իրենց ակումբներ:
Թե ինչ է կատարվել ինքնաթիռի հետ, հայտնի չէ, սակայն 7700 ազդանշանը նշանակում է, որ ինքնաթիռում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այս մասին գրել է Bild-ը:
Կարծիքներ