Հայ ֆուտբոլիստը փոխել է ակումբը Գերմանիայում
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Երջանիկ Ղուբասարյանը փոխել է ակումբը Գերմանիայում:
19-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Լյունեբուրգեր Հանզա» ակումբի հետ, որի կազմում արդեն մեկ հանդիպում է անցկացրել Գերմանիայի ռեգիոնալ լիգայում: Նա ազատ գործակալի կարգավիճակով է միացել նոր թիմին:
Մինչև այս Երջանիկ Ղուբասարյանը հանդես էր գալիս «Համբուրգի» Մ-19 թիմում:
Կարծիքներ