Քաղաքացիներն ակնկալում են, որ կդրսևորվի կամք Հայաստանը ուղորդելու դեպի զարգացում. Արմեն Սարգսյան

Այսօր սկսվել է ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։ Նիստին մասնակցում են նաև նախագահ Արմեն Սարգսյանն ու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Մասնակիցները սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորեց ներկաներին խորհրդարան անցնելու առիթով, ապա նշեց. «ՀՀ քաղաքացիներն ակնկալում են, որ կգտնվեն առկա խնդիրների լուծումները և կդրսևորվի կամք Հայաստանը ուղորդելու դեպի զարգացում, դեպի ապագա: Այդ ապագան պետք է կերտվի ուժեց հավասարակշռված և առաջադեմ պետության տեսլականի շուրջ»: Նորընտիր խորհրդարանում ներկայացված է 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Խորհրդարանում ընդհանուր առմամբ ներկայացված է 107 պատգամավոր:
Կարծիքներ