Բոլոր հնարավոր մրցակիցներից մեզ բաժին հասավ ամենաբարդը․ Բիչախչյանը՝ վիճակահանության մասին

Բոլոր հնարավոր մրցակիցներից մեզ բաժին հասավ ամենաբարդը․ Բիչախչյանը՝ վիճակահանության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության առաջին փուլում «Արարատը» մրցելու է հունգարական «Ֆեհերվարի» հետ։ Վիճակահանության մասին կարծիք է հայտնել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։

«Կարող եմ ասել, որ բոլոր հնարավոր մրցակիցներից մեզ բաժին հասավ ամենաբարդը։ Առայժմ մրցակցի մասին որևէ հստակ տեղեկատվություն չունենք։ Տեղյակ ենք, որ ավարտված մրցաշրջանում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։ Այս պահից սկսած կսկսենք լավ ուսումնասիրել մրցակցին ու պատրաստվել խաղերին»,- ասել է Բիչախչյանը։

«Ֆեհերվար»-«Արարատ» հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 15-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում