Երեկույթի ժամանակ կրակոցների հետևանքով Չիկագոյում չորս մարդ է մահացել

Երեկույթի ժամանակ կրակոցների հետևանքով Չիկագոյում չորս մարդ է մահացել

Չիկագոյում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել, առնվազն երեքը վիրավորվել է, հայտնում է տեղական WGN9 հեռուստաընկերությունը ՝ հղում անելով ոստիկանությանը:

Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով, հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05.30-ին (Մոսկվայի ժամանակով 13.30-ին)՝ քաղաքի հարավում, տնային երեկույթի ժամանակ:

Տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Ոստիկանության տվյալներով ՝ հոսպիտալացվածների մեջ կա մեկ երեխա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում