Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր՝ օգոստոսի 27-ին, մերժեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։
Նշենք, որ պաշտպանական կողմը դատարանին միջնորդել է Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել կամ առնվազն գրավ կիրառել։ Պաշտպանները պնդել են, որ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որեւէ հիմք չկա, գործից թաքնվելու կամ խոչընդոտելու ռիսկ նույնպես չկա։ Նրանք մատնանշել էին նաեւ Խաչատրյանի առողջական խնդիրները, պնդելով, որ իրենց պաշտպանյալի առողջական խնդիրները կալանքի հետ անհամատեղելի են ։
Կարծիքներ