Երևանում 10-ամյա տղա է վրաերթի ենթարկվել
Օգոստոսի 26-ին, ժամը 17.00-ին, Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Կարծիքներ