Եվրոպայում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է ավելի քան 300 հազար մարդ
Ամբողջ Եվրոպայում COVID-19-ի հետեւանքով մահացել է ավելի քան 300 հազար մարդ, ըստ Reuters-ի հաշվարիկների։
ԵՄ երկրների իշխանությունները մտավախություն ունեն, որ ձմռան մոտենալուն զուգահեռ մահացության եւ վարակումների թիվը կաճի, չնայած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետ կապված բոլոր հույսերին։
Եվրոպայի բնակչությունը կազմում է աշխարհի ամբողջ բնակչության ընդամենը 10 տոկոսը, սակայն այս աշխարհամասում կորոնավիրուսի հետեւանքով մահացության մակարդակը կազմում է COVID-19-ի առաջացրած բարդությունների հետեւանքով մահվան բոլոր դեպքերի գրեթե քառորդ մասը։
Ընդհանուր առմամբ Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 12,8 մլն դեպք եւ 300 114 մահ։ Անցած շաբաթ Եվրոպայում մեկ օրում միջինը վարակվել է շուրջ 280 հազար մարդ, ինչը 10 տոկոսով ավելի է մեկ շաբաթ առաջ գրանցված ցուցանիշից։
Եվրոպացիները հուսով են կորոնավիրուսից փրկվել Pfizer ընկերության պատվաստանյութի շնորհիվ, սակայն դրա թողարկումը սպասվում է 2021 թվականից ոչ շուտ, եւ առողջապահության համակարգերը ստիպված են ձմեռային ամիսները հաղթահարել առանց այդ օգնության։
Կարծիքներ