Դատարանը մերժեց ՍԴ դիմելու վերաբերյալ Արմեն Չարչյանի պաշտպանի միջնորդությունը

Դատարանը մերժեց ՍԴ դիմելու վերաբերյալ Արմեն Չարչյանի պաշտպանի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սահմանադրական դատարան դիմելու մասին Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը:

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Արմեն Չարչյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, գործող կարգավորումների համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ, ԱԺ պատգամավորն առանց ԱԺ համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, սակայն գործող կարգավորումները չի նախատեսում արդեն իսկ հարուցված քրեական հետապնդման շարունակության համաձայնություն ստանալու կառուցակարգ, ընթացակարգ:

Այսպիսով, դատարանը չի դիմելու Սահմանադրական դատարան:

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով  (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում