ԱՄՆ-ը չի կարծում, որ Իրանը որոշել է վերսկսել միջուկային զենքի ծրագիրը

ԱՄՆ-ը չի հավատում, որ Իրանի ղեկավարությունը միջուկային զենքի ծրագիրը վերսկսելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բերնսը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից հատվածներ հրապարակվել են շաբաթ օրը։
«Մեր ունեցած տվյալների հիման վրա մենք չենք կարծում, որ Իրանի բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել վերսկսել [միջուկային] սպառազինության ծրագիրը, որը, կարծում ենք, դադարեցրել է 2003 թվականի վերջում»,- ասել է նա։
Կարծիքներ