Ռուսաստանում կորոնավիրուսի 24 հազար 92 նոր դեպք է հաստատվել
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի 24 հազար 92 նոր դեպք է հաստատվել, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3 մլն 544 հազար 623-ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 24 հազար 92-ով: Վարակի աճի տեմպը 0,7% է»,- ասված է հաղորդագրությունում:
Երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը 65 հազար 85 է, առողջացել է 2 մլն 936 991 մարդ:
Կարծիքներ