Պոչետինոն ցանկանում է ՊՍԺ-ում տեսնել Էրիկսենին
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է փարիզյան թիմում տեսնել Միլանի «Ինտերի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին, հաղորդում է Sky Sports-ը։
Էրիկսենը Պոչետինոյի ղեկավարությամբ հանդես է եկել Լոնդոնի «Տոտենհեմում»։ 28-ամյա ֆուտբոլիստը անգլիական թիմում 7 տարի խաղալուց հետո «Ինտեր» տեղափոխվեց 2020թ․ հունվարին 27 միլիոն եվրոյի դիմաց։
Կարծիքներ