Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Նոյեմբերի 21-25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Ջրաշեն, Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղերում և Սյունիքի մարզի Մեղրի-Կապան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում