Բելառուսում սկսվել է չինական «Սինոֆարմ» դեղամիջոցով պատվաստումը

Բելառուսում սկսվել է բնակչության պատվաստումը Sinopharm- չինական դեղամիջոցով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
«Մոտ երկու շաբաթ դեղը ենթարկվել է լաբորատոր հսկողության, որի ընթացքում մեր փորձագետները համոզվել են դրա բարձր որակի և անվտանգության մեջ: Հաջորդ փուլը պատվաստումն է, այն սկսվել է այսօր», – ասել է առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչը:
Առաջին բժշկական հաստատությունը, որտեղ սկսվել է պատվաստումը, Մինսկի 39-րդ քաղաքային պոլիկլինիկան է: Առաջին 100,000 դեղաչափերը Չինաստանից առաքվել են փետրվարի 22-ին:
Կարծիքներ