Հայաստանի հումանիտար առաքելության խումբը շարունակում է աջակցել Հալեպի բուժհաստատություններին
Հունիսի 25-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ Հայաստանի հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժշկական խումբը, ըստ բարի ավանդույթի, Հալեպի բուժ հաստատություններին է փոխանցել բժշկական անհրաժեշտ պարագաներ։ Այս մասին հայտնեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Բժշկական կենտրոնների ղեկավարները հայտնել են իրենց երախտագիտությունը հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների, բժշկական հաստատություններում ամենօրյա ցուցաբերվող բժշկական օժանդակության համար, ինչպես նաև Հալեպում ՀՀ հյուպատոսությանը՝ մշտական աջակցության համար։
Կարծիքներ