Պենտագոնի նախկին ղեկավարը Ջո Բայդենին կոչ է արել մեծացնել Թուրքիայի վրա ճնշումը
ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը ընտրված նախագահ Ջո Բայդենին կոչ է արել մեծացնել Թուրքիայի վրա ճնշումը:
Հոդվածում, որը հրապարակվել է New York Times-ում, Գեյթսը նշել է, որ ԱՄՆ պատժամիջոցները «լավ սկիզբ էին», սակայն Բայդենը պետք է հեռուն գնա եւ նույնիսկ մտածի Թուրքիային ՆԱՏՕ-ի այլ երկրներից մեկուսացնելու համար միջոցներ ձեռնարկելու մասին: «Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին, պետք է հետեւանքներ ունենա: ՆԱՏՕ-ում չկա դրույթ անդամ պետության բացառման մասին, սակայն հնարավոր է ստեղծագործ դիվանագիտություն՝ ներառյալ լիազորությունների դադարեցում կամ այլ պատժիչ միջոցներ»,-գրել է Գեյթսը:
Գեյթսը, ով աշխատել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում 2006-2011 թվականներին, քննադատել է նաեւ Լիբիայում, Սիրիայում եւ արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները ՆԱՏՕ-ի այլ անդամների շահերի դեմ:
Կարծիքներ