Կատարում Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում ներդրումային հնարավորությունները

Կատարում Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում ներդրումային հնարավորությունները

Կատարի Պետություն աշխատանքային եռօրյա այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ Ղանիմի հետ: Քննարկվել են հայ-կատարական միջպետական համագործակցության զարգացման ուղղություններն ու ծրագրերը, այդ թվում` առողջապահության ոլորտում:

Կատարի Պետության ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Իբրահիմ Ալ Մահմուդի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում Հայաստանի ներդրումային հնարավորությունները, հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում նախապատրաստական աշխատանքները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կորնկրետ ծրագրի շրջանակներում շարունակել Ներդրումային գործակալության հետ համագործակցությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում