Չինաստանի հարավ-արևմուտքում անձրևների պատճառով իշխանությունները տարհանել են 17300 մարդու

Չինաստանի հարավ-արեւմուտքում հորդառատ անձրեւների պատճառով Սիչուան նահանգի իշխանությունները տարհանել են ավելի քան 17,3 հազար մարդու։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ։
Նրա խոսքով՝ աղետի գոտում են գտնվել երեք վարչական միավորների՝ Մյանյան և Յաան քաղաքների և Աբա կոմսության բնակչությունը։ Դրանցում ապրում է մոտ 6,4 միլիոն մարդ:
Տեղի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը դեռևս չի գրանցել հորդառատ անձրևների և ջրհեղեղների վտանգավոր հետևանքներ, որոնք հաճախ հանգեցնում են սողանքների և հեղեղումների։
Կարծիքներ