Ավստրիայի ՆԳՆ-ն երկարաձգել է հսկողության ժամկետները Հունգարիայի, Սլովակիայի եւ Սլովենիայի հետ սահմաններին
Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Քառները որոշում Է ընդունել երկարաձգելու ժամանակավոր հսկողության ժամկետը Հունգարիայի, Սլովակիայի եւ Սլովենիայի հետ սահմաններին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 11-ին այդ մասին հաղորդել Է ավստրիական Der Standard թերթը:
Ինչպես գրում Է հրատարակությունը, Ավստրիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավարն այդ միջոցը բնորոշել Է որպես «(սահմանով) մարդանց անօրինական փոխադրման դեմ պայքարի հետեւողական շարունակություն»:
Քառների խոսքով՝ Ավստրիայի իրավապահ մարմինների աշխատակիցները սահմանային անցումների հսկողությունն իրականացնում են հարեւան երկրների իրենց գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ: Ավստրիան, Հունգաիան, Սլովակիան եւ Սլովենիան մտնում են Շենգենյան գոտու մեջ՝ սահմանային հսկողության միասնական համակարգով եւ գոտու երկրների միջեւ ազատ տեղաշարժման հնարավորությամբ:
Չնայած դրան, համաձայնագրի պետություններն իրավունք ունեն ժամանակավոր հսկողություն սահմանելու իրենց սահմաններին լուրջ սպառանալիքների դեպքում: Ավստրիացի ոստիկանները Սլովակիայի հետ սահմանի հսկողությունն սկսել են իրականացնել սեպտեմբերի 29-ին՝ անօրինական միգրանտների հոսքի ավելացման պատճառով: Հունգարիայի եւ Սլովենիայի հետ հանրապետության սահմաններին ընտրանքային ստուգումներն իրականացվում են 2015 թվականի միգացիոն ճգնաժամի ժամանակներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ