Թրամփը քննադատել է Բայդենի հեռախոսազրույցը Զելենսկու հետ

Թրամփը քննադատել է Բայդենի հեռախոսազրույցը Զելենսկու հետ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բացասաբար է գնահատել ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը, որի ընթացքում Ուկրաինայի առաջնորդը, իբր, խնդրել է չսրել իրավիճակը ռուսական ներխուժման շուրջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թրամփը նաև քննադատել է Բայդենին այն բանի համար, որ նա չի պահանջում եվրոպական երկրներին նպաստել պաշտպանությանը, ինչը առաջացրել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ հարգանքի նվազում։ Նախկին նախագահն ընդգծել է, որ ինքը պնդում է, որ Եվրոպայում դաշնակիցներն ամբողջությամբ վճարեն իրենց անվտանգության համար։ 

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները մի շարք մանրամասներ էին հաղորդել հունվարի 27-ին ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահների զրույցի մասին, որի սղագրությունը չէր հրապարակվել։ Զելենսկին իբր քննադատել է Բայդենին Ուկրաինա ենթադրյալ ռուսական ներխուժման շուրջ իրավիճակը սրելու համար և խնդրել է նոր տեսակի զենքեր փոխանցել, սակայն մերժում է ստացել։ Ավելի ուշ Կիևը հերքել է այդ լուրերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում