Օհայոյի հյուրանոցում անգիտակից վիճակում 16 մարդ է հայտնաբերվել

Օհայոյի հյուրանոցում անգիտակից վիճակում 16 մարդ է հայտնաբերվել

Առնվազն 16 մարդ անգիտակից վիճակում հայտնաբերվել է Օհայո նահանգի Մերիսվիլ քաղաքի հյուրանոցներից մեկում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է CBS հեռուստաընկերության տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Իրավապահների տվյալներով՝ լողավազանին հարող տարածքում մարդիկ անգիտակից վիճակում են հայտնաբերվել։ Նրանցից 14-ը օպերատիվ հոսպիտալացվել են, ևս երկուսին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ Նախնական տվյալներով՝ ախտանշանների թվում նրանք ունեցել են կոկորդի այրոց և գլխապտույտ։ Միջադեպի պատճառների մասին տեղեկություններ դեռ չկան։

Միջադեպից հետո ոստիկանությունը տարհանել է հյուրանոցի բոլոր հյուրերին։ Իշխանությունները հետաքննում են կատարվածը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում