Վրաստանում հատուկ գործողության ընթացքում 18 մարդ Է ձերբակալվել թմրավաճառության կասկածանքով
Լայնածավալ հատուկ գործողություն Է անցկացվել միաժամանակ Թբիլիսիում, Լագոդեխում, Մառնեուլում, Ռուսթավում եւ Բաթումում. ձերբակալվել Է 21 մարդ, որոնցից 18-ը կասկածվում են թմրավաճառության մեջ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել Է Վրաստանի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի ներկայացուցիչ Բադրի Մչեդլիշվիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հետաքննությունը պարզել Է, որ ձերբակալվածները սիստեմատիկ կերպով վաճառել են թմրանյութեր: Ձերբակալելուց առաջ անցկացվել են ստուգիչ գնումներ եւ ամեն ինչ տեսագրվել Է:
ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն, ձերբակալվածներից երեքը եղել են ցրիչներ: Նրանք թմրանյութերը թաքցրել են Թբիլիսիի տարբեր լոկացիաներում՝ անօրինական վաճառքի նպատակով:
Նրանց բնակարանները խուզարկելիս առգրավվել են հատկապես խոշոր չափի տարբեր թմրանյութեր, այդ թվում՝ մինչեւ ութ լիտր նոր հոգեակտիվ նյութ:
Բացի այդ, խուզարկության ընթացքում առգրավվել Է խոշոր գումար:
Քրեական գործ Է հարուցվել «Անօրինական պատրաստում, արտադրություն, ձեռքբերում, պահպանում, տեղափոխում, ուղարկում կամ թմրամիջոցների, դրանց նմանօրինակների, նախորդողների կամ նոր հոգեակտիվ նյութերի իրացում» հոդվածով: Հոդվածը նախատեսում Է 8-ից մինչեւ 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ բանտարկություն, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ