Հայաստանում մեկ օրում հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 38,55 հա տարածքում բռնկված հրդեհները

Հայաստանում մեկ օրում հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 38,55 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 6-ից 7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1,63 հա, Արաբկիր վարչական շրջանում՝ 2000 քմ, էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, 

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 7000 քմ, Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ 3000 քմ,

Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 5000 քմ, Գեղանիստ գյուղում՝ 8000 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 6500 քմ, Ջրաշեն գյուղում՝ 5000 քմ, Արաքսավան գյուղում՝ 1000 քմ, 

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում՝ 2 հա,

Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում՝ 300 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2,5 հա, Աբովյան քաղաքում՝ 10,9 հա, Չարենցավան քաղաքում՝ 3,02 հա, Նոր Գեղի գյուղում՝ 4000 քմ,

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 400 քմ, 

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 3000 քմ, Գորիս քաղաքում՝ 7 հա,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 200 քմ, Ազատամուտ գյուղում՝ 6,5 հա,

Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ 1200 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 38,55 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում