«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետի երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 15-ին

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետի երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 15-ին

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետի երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 15-ին: Մրցութային երգը կոչվում է «Future Lover»:

Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Առաջին ալիքը։

«Այս ամիսներին անդադար աշխատել եմ, որպեսզի ստեղծեմ մի երգ, որն իրապես կարտահայտի իմ ես-ը թե՛ որպես արտիստ, թե՛ որպես անհատ: Հուսով եմ՝ երգը կդիպչի ձեր սրտերին»,- նշում է Բրյունետը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Մեր պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում