Արագածավան-Գյումրի ավտոճա­նապարհին ավտոմեքենա է այրվել

Արագածավան-Գյումրի ավտոճա­նապարհին ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 12-ին, ժամը 23:44-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Գյումրի ավտոճա­նապարհին ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ տեղեկատվությամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արագածավան գյուղի սկզբնամասում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 00։51-ին, մարել՝ 00։56-ին:

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Գ․)։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում