Ֆիլիպիններում «Նալջի» փոթորիկը խլել է 159 մարդու կյանք

Ավելի քան 5,29 մլն մարդ տուժել է Նալջի արևադարձային փոթորկի հետևանքով, որը հարվածել է Ֆիլիպիններին։ Այս մասին ասվում է Ռիսկերի կանխարգելման եւ բնական աղետների վերացման ազգային խորհրդի՝ չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում։
Գործակալության տվյալներով՝ 1,11 մլն տեղահանվածներ շարունակում են գտնվել 214 տարհանման կենտրոնում։ Ավելի քան 355,4 հազար մարդ նախապես լքել է տները։ Առնվազն 159 մարդ դարձել է փոթորկի զոհ, 147-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, 30-ը անհետ կորած են համարվում։ Հանրապետության 13 մարզերում գրանցվել է աղետների հետ կապված 1,6 հազար դեպք, այդ թվում՝ ջրհեղեղներ և սողանքներ։
Փոթորիկը վնասել է 48,24 հազար տուն և ավերել ավելի քան 4,98 հազար, 820 ենթակառուցվածքային օբյեկտների վնասը գնահատվում է 4,66 միլիարդ պեսո (80,26 միլիոն դոլար): Աղետի հետևանքով վնասվել է 525 ճանապարհ և 130 կամուրջ, տուժել է ինը օդանավակայան և 121 ծովային նավահանգիստ։ Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել 363 քաղաքներում, սակայն 266-ում այն արդեն վերականգնվել է, 36 համայնքներում պահպանվում են կապի խնդիրները, վեցում՝ ջրամատակարարման խնդիրները։
Դասերը դադարեցվել են 666 ուսումնական հաստատություններում և աշխատանքները 223 ձեռնարկություններում։ Արտակարգ դրության մեջ է 522 քաղաք. Գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 4,36 միլիարդ պեսո (75,12 միլիոն դոլար): Կառավարությունն արդեն 223,6 մլն պեսո (3,84 մլն դոլար) է հատկացրել օգնության համար։
Կարծիքներ