Քրիստիան Էրիկսենը վերսկսել է մարզումներն իր նախկին թիմի կազմում

Քրիստիան Էրիկսենը վերսկսել է մարզումներն իր նախկին թիմի կազմում

«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը վերսկսել է մարզումները իր նախկին ակումբի՝ դանիական «Օդենսեի» կազմում։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

29-ամյա դանիացի ֆուտբոլիստը վերջերս սկսել է անհատական մարզումները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է վերսկսել կարիերան սրտի հետ կապված խնդիրները կարգավորելուց հետո։ Նրա ելույթներն Իտալիայի առաջնությունում, ամենայն հավանականությամբ, ավարտվեցին՝ նրա  առողջական խնդիրների պատճառով։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին՝ Եվրո-2020-ի Դանիա-Ֆինլանդիա խաղի առաջին կեսի վերջնամասում Էրիկսենը կորցրեց գիտակցությունն ու ընկավ խոտածածկին։ Մոտ 15 րոպե բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչից հետո նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստի մոտ սրտի կանգ էր գրանցվել։ Քրիստիանիн սրտամկանի դեֆիբրիլյատոր են տեղադրել։ Սրտի դեֆիբրիլյատորը թույլ է տալիս կանխել սրտի աշխատանքի հանկարծակի դադարեցումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում