Իրանը կենտրոնացած է Կովկասում խաղաղության հաստատման վրա և պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել. Աբդոլլահիան
Իրանը կենտրոնացած է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա և պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների մասնակցությամբ:
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի համար: Մենք ողջունում ենք տարածաշրջանի երկրների միջև մերձեցումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում առաջընթացը:
Իրանը կենտրոնացած է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա»,- ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը:
Ըստ Իրանի ԱԳ նախարարի, հարևանների խաղաղությունն ու անվտանգությունը համապատասխանում են տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին:
«Կովկասյան տարածաշրջանը չպետք է վերածվի իշխանության համար կռիվների և մրցակցության թատերաբեմի, քանի որ դա ձգձգում է խաղաղությունը տարածաշրջանում: Կայուն խաղաղությունը կառավարությունների և ազգերի միջև բարեկամական և սահուն լեզու է պահանջում»,- շեշտել է Աբդոլլահիանը:
Ասուլիսի ավարտին Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը ողջունում ենք տարածաշրջանի երկրների միջև «3+3» ձևաչափը և պատրաստակամ է անցկացնել այդ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցչիների մասնակցությամբ:
Կարծիքներ