Յուրաքանչյուր 10 պատվաստվողից մեկին կտրվի մշակութային միջոցառման տոմս․ ՀԺ

Պատվաստվող հանրությանը միջոցառումների եւ մշակութային հաստատություններ այցելելու տոմսեր տրամադրելու կարգն արդեն պատրաստ է:
ՀՀ առողջապահության նախարարության ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ իրականացվող ծրագիրը մոտեցել է մեկնարկային փուլին: Պատվաստվող անձանց տրվելու են թատրոնների, Մատենադարանի, Ազգային պատկերասրահի ու թանգարանների տոմսեր:
Այս մասին «Հայկական ժամանակի» լրագրողի հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը: Նա նշել է, որ յուրաքանչյուր 10 պատվաստվողից մեկին տրվելու է տոմս, որով անձը հնարավորություն կունենա մինչեւ տարվա վերջ իր նախընտրած օրը եւ ժամին գնալ վերը նշված մշակութային կենտրոններ:
«Հույս ունենք, որ մեր նվիրած, կամ, այսպես ասած, խաղարկված տոմսերով քաղաքացիները կկարողանան հագեցած օր ունենալ»,- ասել է Խաչատրյանը:
Կարծիքներ