Կադիրովը կոչով դիմել է ուկրաինացի զինվորականներին
Ուկրաինայի զինված ուժերի զինվորները պետք է հնարավորինս շուտ հանձնվեն և դադարեն պաշտպանել խամաճիկ պետության շահերը։ Իր թելեգրամյան ալիքում ուկրաինացի զինվորականներին նման կոչով է դիմել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
Կադիրովի խոսքով՝ ուկրաինացիների թիվը, որոնք գնահատել են ռիսկերը և որոշել են հանձնվել, օրեցօր աճում է։ Չեչնիայի ղեկավարը հորդորել է Ուկրաինայի զինված ուժերին արթնանալ և վերադառնալ իրենց ընտանիքների մոտ, հակառակ դեպքում, Կադիրովի խոսքով, իրենց սպասում է «տոմս մի ուղղությամբ»։
«Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է, քանի որ մենք պայքարում ենք արդար գործի համար, հանուն ազատության և խաղաղության՝ առանց ազգայնականության Դոնբասում և ամբողջ Ուկրաինայում», - գրել է Չեչնիայի ղեկավարը։
Հանձնվելու որոշումը պետք է անհապաղ ընդունվի, քանի որ ռուսական զորքերի հարձակումը սրընթաց զարգանում է։
Կարծիքներ