Բրազիլիայում սգո օր են հայտարարել ի հիշատակ կորոնավիրուսից հարյուր հազար մահացածների
Բրազիլիայում CAVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվն անցած օրվա ընթացքում ավելացել է 905-ով եւ հասել 100 477-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Համաճարակի սկզբից գրանցվել է վարակման 3 012 412 դեպք, բուժվել է 2,28 մլն մարդ։
Վարակվածների եւ մահվան ելքերի թվով Բրազիլիան ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում:
Բրազիլիայի Գերագույն դատարանը սգո օր է հայտարարել վարակի տարածումից 100 հազար մահացածների հիշատակին, ինչի մասին հայտնել է իր թվիթերյան էջում:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն մի քանի ամսվա ընթացքում նվազեցրել է վիրուսի տարածման վտանգը՝ այն անվանելով «փոքրիկ գրիպ»՝ քննադատելով կարանտինային միջոցառումները, որոնք մտցրել են երկրի որոշ նահանգների նահանգապետերը՝ ընդգծելով, որ այդ միջոցառումները կարող են խարխլել տնտեսությունը: Նախագահը նաեւ մեկ ամսվա ընթացքում աշխատանքից ազատել է առողջապահության երկու նախարարների, որոնք հանդես են եկել մեկուսացման խիստ միջոցների օգտին:
Կարծիքներ