Սոմալիում ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել են զինուժի ռազմաբազաների վրա
Իսլամիստական «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Սոմալիի զինված ուժերին պատկանող երկու ռազմաբազայի վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Զինված ուժերի սպա Հուսեյն Նուրը հայտնել է, որ հարձակման հետևանքով երկու կողմերում էլ մարդկային կորուստներ են գրանցվել՝ չհստակեցնելով, սակայն, զոհերի թիվը:
Նա հավելել է, որ իրենց հաջողվել է վերականգնել վերահսկողությունը ռազմաբազաների վրա:
«Ալ-Շաբաբ» խմբավորումը ստեղծվել է Սոմալիում 2004 թվականին: 2008 թվականից խմբավորման զինյալները սկսել են ահաբեկչական հարձակումներ իրականացնել: 2012 թվականին խմբավորման պարագլուխներից մեկը հայտարարել էր, որ «Ալ-Շաբաբ»-ի զինյալները միանում են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը:
«Ալ-Շաբաբ»-ում ներգրավված զինյալների թիվն ընդհանուր շուրջ 7 հազար է:
Կարծիքներ