Հոնկոնգի համալսարանի գիտնականներին հաջողվել է մեկուսացնել օմիկրոն շտամը
Հոնկոնգի համալսարանի գիտնականներն առաջինն էին Ասիայում , ովքեր կարողացան կլինիկական նմուշներից առանձնացնել կորոնավիրուսային վարակի նոր օմիկրոն շտամը, Риа новости-ի հաղորդմամբ՝ ասվում է համալսարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ :
Նշվում է, որ գիտնականներին հաջողվել է առանձնացնել շտամը օմիկրոնով վարակված նմուշներից երկուշաբթի ուշ երեկոյան՝ Հոնկոնգում առաջին երկու դեպքերի հաստատումից չորս օր անց :
Այս պահին Հոնկոնգում գրանցվել է օմիկրոն շտամով վարակվելու երեք դեպք, հիվանդությունը նախկինում հայտնաբերվել է Քաթարից և Նիգերիայից Հոնկոնգ ժամանածների մոտ։ Երեքն էլ մեկուսացվել են մասնագիտացված հիվանդանոցում և բուժում են անցնում։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, արտակարգ խորհրդակցությունից հետո, որոշել էր Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը դասակարգել որպես մտահոգություն առաջացնող: Նոր շտամը՝ B.1.1.529 , ԱՀԿ-ի կողմից անվանվել է հունարեն օմիկրոն տառով: Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահ Ֆրենկ Ուլրիխ Մոնտգոմերին մտահոգություն է հայտնել, որ նոր օմիկրոն կորոնավիրուսային շտամը կարող է համեմատելի դառնալ Էբոլա վիրուսի հետ՝ վտանգավորությամբ և նույնքան վարակիչ, որքան դելտա շտամը:
Կարծիքներ